Ձկնորսները փակել են Երևան-Սևան միջպետական ճանապարհը

Ձկնորսները փակել են Երևան-Սևան միջպետական ճանապարհը

PanARMENIAN.Net - Երևան–Սևան միջպետական ճանապարհը` Գագարին վարչական տարածքում, երկկողմանի փակ է։ Երթևեկությունը կաթվածահար են արել գյուղացիները։

Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել, գրում է Sputnik Արմենիան։

Այդ հատված են ժամանել իրավապահները և բանակցում են ցուցարարների հետ։ Վերջիններս հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։

Սևանա լճում ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---