Փոխվարչապետ․ Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի![]() 15 դեկտեմբերի 2023 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ՝ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար: «Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է Արմենպրեսը։ Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմի» հետ 2024 թվականի համար արդեն կքնել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ: Ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |