Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է` բախվել է 10 մեքենայի![]() 15 դեկտեմբերի 2023 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է 10 մեքենայի՝ Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը տեղեկություն են ստացել, որ ավտոբուսը վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, հայտնում էShamshyan.com –ը։ Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |