Մուսալեռի դպրոցում աշակերտը «պերցովկա» է կիրառել․ Երեխաների ինքնազգացողությունը վատացել է![]() 15 դեկտեմբերի 2023 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սֆարյանը մանրամասներ է ներկայացրել դպրոցում տեղի ունեցած դեպքից, որի արդյունքում աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, մի քանիսը տեղափոխվել են բուժկենտրոններ, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Մուսալեռի վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխա տեղափոխվել է՝ մի մասը «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Eրեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Ըստ նրա՝ հերքվել է տեղեկությունը, թե դպրոցում գազի արտահոսք է եղել, պատճառը երեխաներից մեկի կողմից դպրոցում, այսպես կոչված, «պերցովկայի» օգտագործումն է (ինքնապաշտպանության համար նախատեսված գազի բալոն): «Առաջին անգամ եմ այսօր այդ բառը լսել։ Երեխան էլ դա գտել է Երևանի փողոցներից մեկից, այսօր էլ հետը բերել դպրոց, մեզ գցել այս կրակի մեջ։ Լավ է, որ պարզվեց, ոստիկանների շնորհիվ երեխան խոստովանանք գրեց»,- ասաց նա։ «Պերցովկա» օգտագործած տղան 10-րդ դասարանից է, փչել է դա 2-րդ և 3-րդ դասարաններ տանող աստիճանների մոտակայքում, դպրոցի պատուհաններից փոքր քամի է եղել, որն էլ այն տարածել է հարկերով։ «Մենակ կանգնած է եղել, չգիտեմ՝ խելքն ինչ է փչել, որ անի։ Մենք մի աղջիկ ունեինք, որը սրտի խնդիրներ ունի, երեխեքը սկսեցին հազալ, հիմա էլ գրիպի սեզոն է, ես սկսեցի տարհանել, Շտապօգնություն կանչեցի, պարզվեց՝ այդ «պերցովկան» քիթ-կոկորդը գրգռելու հատկություն ունի։ 6 երեխա տեղափոխեցինք Շտապօգնության միջոցով, երեքը անմիջապես են դուրս գրվել։ Երեխայի արարքից տուժել է նաև նրա քույրը։ Լավ տղա է, լավ էլ սովորում է, չէինք սպասում նման բան»,- հավելեց ուսումնական հաստատության ղեկավարը: Ավելի վաղ Փարաքար համայնքի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել էր, որ, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսք է եղել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |