Վալերի Գերգիեւը Երեւանում վարպետության դասեր է անցկացրել 4 մայիսի 2009 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մարիինյան սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը վարպետության դասեր անցկացրեց Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երաժիշտները կատարեցին Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան լարային գործիքների համար: «Ես ընդհանուր առմամբ գոհ եմ, բայց Միրզոյանի ստեղծագործությունների կատարման ժամանակ հարկավոր է ավելի քիչ էքսպրեսիա եւ ավելի շատ ուժգնություն»,- ասաց Գերգիեւը: Երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին նկատեց, որ Վալերի Գերգիեւն այնպիսի մեծություն է, որ նրա ամեն խոսքի շուրջ պետք է մտածել եւ փորձել անել ճիշտ այնպես, ինչպես նա է ասում»:Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը կայացավ 2006թ. հունվարի 25-ին, իսկ 2008թ. հունվարից նվագախումբը ստացավ պետականի կարգավիճակ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |