ՀՀ–ն հանվել է Մագնիտսկու ցուցակին միացածների թվից. Բորելի հայտարարությունը խմբագրել են

ՀՀ–ն հանվել է Մագնիտսկու ցուցակին միացածների թվից. Բորելի հայտարարությունը խմբագրել են

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը խմբագրել է իր ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որը վերաբերում էր «Մագնիտսկու եվրոպական ակտին» մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի միանալուն, հայտնում է Sputnik Արմենիան։

Դեկտեմբերի 17–ին հրապարակված ցուցակից հանվել են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը։

Դեկտեմբերի 4–ին Եվրամիությունը հայտարարել էր Եվրոպական միության կողմից սահմանված պատժամիջոցները (այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ցուցակը») մեկ տարով երկարաձգելու մասին, որոնք սահմանվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

Ցուցակում ներառվածներին արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները Եվրոպայում սառեցված են։ Բացի այդ, Եվրամիությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել այդ մարդկանց և ընկերություններին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---