ԱՄՆ Պետդեպն անընդունելի է համարում Ադրբեջանում լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորումները![]() 19 դեկտեմբերի 2023 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտն անընդունելի է համարում Ադրբեջանում լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորումները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուի ու իշխանության քննադատների ձերբակալություների մասին հարցին։ «Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների ձերբակալման վերջին միտումը խորապես մտահոգիչ է: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են ձերբակալվել։ Դա անընդունելի է, և մենք կշարունակենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում այն անձանց, ովքեր օգտվում են ազատ արտահայտվելու իրավունքից, ինչպես նաև շուտափույթ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են»,-ասել է Միլլերը։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես կոչ է արել ազատ արձակել Թոֆիգ Յաղուբլուին, հայտնում է Trend-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք Թոֆիգ Յաղուբլուի կալանավորմամբ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել Յաղուբլուին և բոլոր նրանց, ովքեր կալանքի տակ են հիմնարար ազատությունների իրացման համար»,–ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։ Յաղուբլուից բացի, ձերբակալվածների թվում 8 լրագրող կա։ 2024–ի փետրվարի 7–ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |