Գիշերը որոշ մարզերում մինչև -15 կլինի․ Դեկտեմբերի 22–ից կտաքանա 6-10 աստիճանով![]() 19 դեկտեմբերի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Դեկտեմբերի լույս 20–ի գիշերը Հայաստանի որոշ մարզերում կգրանցվի մինչև -15 աստիճան ցուրտ՝ Շիրակում կգրանցվի -15, Կոտայքի, Սյունիքի լեռներում՝ -13, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում՝ -14 աստիճան։ Դեկտեմբերի 22-23-ին գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 20-21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի լույս 20–ի գիշերը սպասվում է -3․․․-5 աստիճան, դեկտեմբերի լույս 21–ի գիշերը՝ նույնպես, իսկ 22–ի գիշերը՝ -1․․․+1։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |