ԶԼՄ․ Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀՀ–ների մատակարարումը Հայաստան![]() 20 դեկտեմբերի 2023 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մտադիր է սկսել «Ակաշ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հայաստանին։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը` հղում անելով երկրի ՊՆ–ում իր աղբյուրին։ Գործակալության տվյալներով` Հայաստանն այդ ԶՀՀ–ները Հնդկաստանից ձեռք է բերել 600 մլն դոլարով, գրում է Sputnik Արմենիան։ «Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում «Ակաշ» ԶՀՀ–ների նկատմամբ», – աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Akash–ը շարժական զենիթային համալիր է գործողության փոքր շառավիղով, որն արտադրում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը։ Համալիրը միաժամանակ կարող է խոցել բազմաթիվ թիրախներ (հակառակորդի հրթիռները, ինչպես նաև 4-25 կմ–ի վրա գտնվող ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչուներ)։ Հնդկաստանի ԶՈւ–ն արդեն ձեռք է բերել այդ համալիրները հրթիռային զորքերի երկու գնդի համար և ևս երկուսի համար պատվեր են կատարել։ Ավելի վաղ ՀՀ–ն Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։ Հնդկական Zen Technologies ընկերությունը, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |