Հայ թենիսիստները, պարտվելով խաղերի մեծամասնությունը, անցել են Դեւիսի Գավաթի հաջորդ շրջան 4 մայիսի 2009 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թենիսի հավաքականն ավարտել է ապրիլի 29-ից մայիսի 3-ը Կոտ-դ'Իվուարում ընթացող Դեւիսի Գավաթի եվրոաֆրիկյան գոտու 4-րդ խմբի մրցաշարի ելույթները: Հայ թենիսիստները պարտություն են կրել բոլոր հակառակորդներից, բացառությամբ Կամերունի հավաքականի, որին հաղթել է 3:0 հաշվով: Մենախաղերում Աշոտ Գեւորգյանը պարտության է մատնել Պյեր Դամյենին 6:2, 6:3 հաշվով, իսկ Հարություն Սոֆյանը հաղթել է Սելեստին Նկուելին երկու սեթերում 6:3, 6:4 հաշվով: Առաջին մենախաղը նույնպես ավարտվել է Հայաստանի հավաքականի օգտին 6:2, 6:3 հաշվով:Այդ հաղթանակի շնորհիվ հայ թենիսիստները մրցաշարում մեկ կարգ բարձր ուղեգիր ձեռք բերեցին, այսինքն Դեւիսի Գավաթի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ որակավորման խումբ: Նշենք, որ Հայաստանի հավաքականին, 3-րդ որակավորման խումբ ուղեգիր ձեռք բերելու համար, բավական էր մտնել խմբի առաջին քառյակի մեջ: Դեւիսի Գավաթում Հայաստանի հավաքականի խաղերի արդյունքները` Գանա-Հայաստան-3:0 Կոտ-դ'Իվուար-Հայաստան-2:1 Զիմբաբվե- Հայաստան-2:1 Կամերուն-Հայաստան-0:3 Դեւիսի Գավաթում Հայաստանի հավաքականը թիմի ավագ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ ներկայացնում էին Հարություն Սոֆյանը, Հենրիխ Նիկողոսյանը եւ Աշոտ Գեւորգյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |