Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը 4 մայիսի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը: Ադրբեջանական իրավապաշտպան մարմինները ձերբակալել են Մադաթ Գաֆուր օղլի Քազիմովին, որի անունով ձեւակրեպվել էր 13 հոգու մարդասպան Ֆարդի Գադիրովի բջջային հեռախոսի SIM-քարտը: Ոստիկանությունը սկզբում փորձում էր Քազիմովին գտնել նրա հայրենի գյուղում, սակայն արդյունքում պարզվեց, որ նա արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է Վլադիվոստոկում որպես շինարար:Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը իրավապաշտպան մարմինների աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քազիմովը ձերբակալվեց եւ բերվեց Բաքու: Թե արդյոք նրա որոնումներին եւ ձերբակալմանը մասնակցում էին ռուս ոստիկանները, չի հաղորդվում, հայտնում է Ինտերֆաքսը: Ապրիլի 30-ին Ադրբեջանական պետական նավթային ակադեմիայի շենքում Գադիրովը ատրճանակով սպանեց 13 եւ վիրավորեց 11 հոգու, ինչից հետո ինքնասպան եղավ: Այդ գործով ձերբակալվել է եւս մեկ հոգի: Նադիր Ալիեւին արդեն զանգվածային սպանությանը մասնակցելու մեղադրանք է ներկայացվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |