ՄՃԽ նախագահ․ Ապշեցուցիչ է, թե որքան մոտ են ռազմական դիրքերը՝ բնակավայրերի վերևում

ՄՃԽ նախագահ․ Ապշեցուցիչ է, թե որքան մոտ են ռազմական դիրքերը՝ բնակավայրերի վերևում

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոն ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Ապշեցուցիչ է տեսնել, թե որքան մոտ են երկու կողմերի ռազմական դիրքերը՝ բնակավայրերի վերևում։ Հայաստանում առաքելության անձնակազմն ավելացնելու մասին ԵՄ որոշումը կարելի է միայն ողջունել։ Գործողություններն ամբողջ սահմանի երկայնքով կարող են միայն նպաստել կայունությանը: Գյուղերի բնակիչները դեռ հաճախակի լսում են կրակոցներ, սակայն վերջին ամիսներին զոհերի թիվը նվազել է»,- ասվում է գրառման մեջ։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի համագործակցությունն առաքելության հետ կարող է զգալիորեն նպաստել կայունությանը։

«Եթե Բաքուն էլ, Երևանն էլ համագործակցեն ԵՄ դիտորդական առաքելության հետ, դա կարող է օգնել կանխել միջադեպերն ու տալ անդրսահմանային նախագծերում համագործակցության մեկնարկը»,–ասվում է մեկ այլ գրառման մեջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ հանդիպմանը անդրադարձել էր Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:

 Ուշագրավ
---