Զախարովա․ ՌԴ–ն հուսով է՝ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին, պատրաստ է բոլոր հարցերը կառուցողական հունով լուծել

Զախարովա․ ՌԴ–ն հուսով է՝ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին,  պատրաստ է բոլոր հարցերը կառուցողական հունով լուծել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն հուսով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը կառուցողական հունի մեջ լուծել։

Նա հավելել է, որ Մոսկվայում առաջնորդվում են ՀՀ հետ հարաբերություններԻ դաշնակցային բնույթով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի ՌԴ նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26–ին կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական նախատոնական հանդիպմանը։ Այնտեղ էլ հնարավոր կլինի քննարկել բոլոր հետաքրքրող հարցերը։ Մոսկվայում առաջնորդվում են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով և մշտապես պատրաստ են բոլոր առաջացող թեմաները քննարկել հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային մթնոլորտում»,–ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ ՌԴ–ն ավանդաբար հրավեր է ուղարկել ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարներին և դրական պատասխանի է սպասում։ Ընդ որում փոխնախարարը ձեռնպահ էր մնացել խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպման հեռանկարի մասին խոսելուց։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---