Վալերի Գերգիեւը պարգեւատրվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով 4 մայիսի 2009 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային եւ նրա ամուսնուն` անվանի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, դիրիժոր Վալերի Գերգիեւին եւ դաշնակահար Դենիս Մացուեւին:«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ անվանի դեմքեր: Վերջերս նախագահ Մեդվեդեւի հետ կայացած հանդիպման ժամանակ հումանիտար ասպարեզում երկու երկրների լայն համագործակցությունը մեծ գնահատական է ստացել: Հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը, միջոցառումների հագեցած ծրագիրը եւս մեկ անգամ խոսում է երկու ժողովուրդների ամուր հոգեւոր կապերի մասին»,- ընդգծել է Սարգսյանը: «Ես մեծ ուրախությամբ եւ առանձնահատուկ զգացմունքներով եմ եկել Հայաստան»,- ընդգծել է դիրիժոր Վալերի Գերգիեւը, ավելացնելով, որ աշխարհի տարբեր բեմերում ելույթ են ունենում տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը, հիրավի, կարող է հպարտանալ: Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորին հանձնվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |