ՀՀ-ն մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է Վրաստանից և Ադրբեջանից

ՀՀ-ն մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է Վրաստանից և Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8280 դոլար, հայտնում է Արմենպրեսը։

Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար:

Հայաստանի հարևան Իրանում, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին 4230 դոլար է, իսկ Թուրքիայում՝ 13,380 դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---