ՔԿ․ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով 218 մարդ է զոհվել

ՔԿ․ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով 218 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի: ՀՀ քննչական կոմիտեն այս տվյալները հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը:

Պայթյունից մահացածներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել՝ հարազատներից հնարավոր չի եղել նմուշ վերցնել:

Պայթյունի ժամանակ պահեստի փակ տարածքում եղել է մոտ 1000 քաղաքացի:

Կոմիտեն մանրամասնել է, որ պայթյունը տեղի է ունեցել փակ տարածքում, որտեղ եղել է 300 հազար լիտր ամառային, 77 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք, մոտ 42 հազար լիտր ավտոբենզին։

Պայթյունի պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի պատճառը ՊՆ անձեռնմխելի տարածքում հայտնվելն ու տարրական անվտանգության կանոնները չպահպանելն է եղել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---