Թուրքիայի ԱԳ նախարար․ 1915-ի դեպքերն կրկին օրակարգ բերելով, որոշ երկրներ ՀՀ-ին լավություն չեն անում22 դեկտեմբերի 2023 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, ասել է, թե որոշ երկրներ 1915 թվականի իրադարձությունները կրկին օրակարգ բերելով, ՀՀ-ին լավություն չեն անում։ «Որոշ երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների հետ կապված անհիմն պնդումները նորից բորբոքելը և օրակարգ բերելը կարգավորման գործընթացը կացնահարելու է: Այս երկրները Հայաստանին լավություն չեն անում»,- նշել է նա, գրում է Ermenihaber-ը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ավելի է ամրապնդվել: «Երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը գոհունակությամբ ենք ընդունում և ցանկանում ենք, որ ժամ առաջ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը: Եղբայրական Ադրբեջանի հետ դաշնակցային մակարդակի բարձրացրած մեր հարաբերությունները զարգացնում ենք բոլոր բնագավառներում», - ընդգծել է Ֆիդանը։ Ըստ Ֆիդանի՝ Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացն էլ, Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային զարգացումներն էլ, ուշադրության կենտրոնում պահելով, առաջ են մղվելու։ Ֆիդանը նաև հիշատակել է արտգործնախարարների մակարդակով Թեհրանում տեղի ունեցած 3+3-ի պլատֆորմի հանդիպումը՝ հավելելով, որ հաջորդ տարի այն կանցկացվի Թուրքիայում։ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |