Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին վավերագրական ֆիլմն «Օսկարի» կարճ ցանկում է![]() 22 դեկտեմբերի 2023 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմի հետ միասին, հայտնում է Արմենպրեսը։ Ֆիլմի առանցքում հայ կերպարի պատմությունն է։ Այն պատմում է չորս նվիրյալ արհեստավորի մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80,000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելեսում։ Նրանց գլխավոր մենեջերը Սթիվ Բաղրամյանն է, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների: Ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիստում է հայտնվել` ընտրվելով այս անվանակարգում առաջադրված 114 ֆիլմից։ «Վերանորոգման վերջին խանութը» հասանելի է առցանց Los Angeles Times-ի YouTube ալիքում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |