Միրզոյանը ցավակցել է Չեխիայի ԱԳ նախարարին Պրահայում հրաձգության կապակցությամբ

Միրզոյանը ցավակցել է Չեխիայի ԱԳ նախարարին Պրահայում հրաձգության կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում։

«Խորապես վշտացած եմ Պրահայի Կառլի համալսարանում ողբերգական հրաձգության լուրից։ Իմ անկեղծ ցավակցությունները զոհերի ընտանիքներին և բարեկամներին, տոկունություն եմ մաղթում նրանց, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում բարեկամ չեխ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 21–ին անհայտ անձը կրակ է բացել Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում՝ 14 մարդ մահացել է, տասնյակ անձինք՝ վիրավորվել։ Կրակ բացած անձն ինքնասպան է եղել։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---