Պապուաշվիլի․ Վրաստանն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը22 դեկտեմբերի 2023 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի խորհրդարանի ղեկավարներ Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին դեկտեմբերի 21–ին հանդիպել են Դիլիջանում։ Աշխատանքային այցով հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա շեշտել է, որ այն տարածաշրջանում երկարատև կայունության և զարգացման երաշխիք կարող է լինել, հայտնում է «Ազատությունը»։ Ըստ հայկական կողմի՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին: ԱԺ խոսնակը առաջարկել է Վրաստանին միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: «Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը և ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ: Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես անաչառ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Անցած շաբաթ Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհեց։ Սիմոնյանն ասել է, որ Վրաստանի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը կարևոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար, և շնորհավորել Պապուաշվիլիին։ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ընդգծել է Հայաստանի ԱԺ խոսնակն ու հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն հաստատել: Ըստ վրացական կողմի՝ Շալվա Պապուաշվիլին և Ալեն Սիմոնյանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, պայմանավորվել են կոնկրետ նախաձեռնություններ իրականացնել խորհրդարանական համագործակցության խորացման ուղղությամբ։ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցեր։ Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |