Մխիթարյանն ու Խաչանովն աջակցություն են հայտնել Օզբիլիսին![]() 23 դեկտեմբերի 2023 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնող Արազ Օզբիլիսին և հաջողություն մաղթել նրան ընտրություններում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկն ու անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը մեր երկրում։ Ես քո կողքին եմ, իմ ընկեր, և մաղթում եմ քեզ հաջողություն»,-գրել է Մխիթարյանը։ Օզբիլիսին աջակցություն է հայտնել նաև հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում,։ «Առաջնակարգ մարզիկ, որն արժանի է լինել ՀՖՖ նախագահ։ Համոզված եմ, որ նա անհրաժեշտ ներդրումը կունենա հավաքականում»,–գրել է Խաչանովը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։ Օզբիլիսից բացի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանը։ ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |