ՊԵԿ․ Ժամանակավոր ներմուծված մեքենաների պետաջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր![]() 23 դեկտեմբերի 2023 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել է մեկ շաբաթ և գործելու է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: Կոմիտեն հորդորում է օտարերկրյա համարանիշներով թեթև մարդատար տրանսպորտային միջոցներ ունեցող քաղաքացիներին շտապել օգտվելու պետական աջակցության ծրագրից և կատարել մաքսային ձևակերպումները, քանի որ ավելի վաղ տեղեկացվել էր մաքսազերծման ժամկետի երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական աջակցության ծրագրի շրջանակում մաքսային ձևակերպումները կարող են կատարվել․ 1․ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14 հասցեում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, 3․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, 4․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը: Ծրագրի պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 30.11.2023թ. թիվ 2076-Ն որոշմամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |