Ucom-ը որակավորվել է տեղեկատվական անվտանգության միջազգային բարձր ISO 27001 ստանդարտով![]() 23 դեկտեմբերի 2023 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար։ Միջազգային փորձագետների կողմից երկարատև և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Ucom ազգային օպերատորը որակավորվել է ISO/IEC 27001 ստանդարտով, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է: «Այժմ, երբ տեղեկատվական անվտանգությունն ավելի արժեքավոր է, քան երբևէ, ISO 27001 հավաստագրի ձեռքբերումը նշանակալի իրադարձություն է հեռահաղորդակցության տեղական շուկայում և մեր ընկերության համար։ Բայց այս քայլով, մենք նախևառաջ ուզում ենք փոխանցել մեր բաժանորդներին և գործընկերներին, որ իրենց տվյալների անվտանգությունը և ընդհանրապես տեղեկատվական անվտանգությունը ամենակարևորն է մեզ համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Միջազգային ոսկե ստանդարտ համարվող ISO/IEC 27001-ին համապատասխանությունը նշանակում է, որ հավաստագիր ստացած ընկերությունում ներդրված է տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի կառավարման պատշաճ համակարգ։ Այն թույլ է տալիս տեղյակ լինել անվտանգային ռիսկերից և վաղ հայտնաբերման միջոցով կանխարգելել դրանք։ «Ucom-ն իր ռազմավարական նպատակներին հասնելու համար սահմանել է նոր թիրախներ, որոնց հասնելու կարևոր պայմաններից էր համապատասխան բարեփոխումների իրականացումը և որպես արդյունք՝ ISO/IEC 27001 սերտիֆիկատի ստացումը: Համակարգի ներդրման գերնպատակը թե՛ բաժանորդների, թե՛ աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությունն է, ինչը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Այս սերտիֆիկատը ընկերութունն ստացել է՝ անցնելով աուդիտ անգլիական QuayAudit-ի կողմից» - հավելել է Ucom ընկերության գլխավոր տնօրենը։ Սա Ucom-ի արդեն երկրորդ ISO սերտիֆիկացումն է։ 2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել էր միջազգային սերտիֆիկացման աուդիտ և ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |