Բայրամով․ Խաղաղության պայմանագիրը չի լուծի բոլոր հարցերը 100%-ով25 դեկտեմբերի 2023 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի լուծի բոլոր հարցերը 100 տոկոսով։ Նա նշել է, որ հայկական կողմից առաջարկների հերթական փաթեթը ստացել են նոյեմբերի վերջին, հայտնում է Haqqin.az-ը։ «Առաջարկների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան 2024–ին։ Մենք այդ հարցին իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում։ Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն չի լուծի բոլոր հարցերը 100 տոկոսով»,– ասել է Բայրամովը։ Ըստ նրա, Ադրբեջանն է խաղաղության պայմանագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը։ «Կարևոր է, որ երկու կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Մենք ուշադիր հետևում ենք ՀՀ քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև որոշ դրական արձագանքներ ենք լսում»,–ասել է նա։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |