ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 9.4%-ով25 դեկտեմբերի 2023 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով, հայտնում է Արմենպրեսը։ Շինարարության ծավալը 2023-ի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 24.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 11.1 տոկոսով: 2023 թվականի 11 ամսում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.7 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմել է 4.3 տոկոս: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 42.4 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 44.7 տոկոսով իսկ ներմուծումը՝ 41 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբերի ամիսներին կազմել է 391.39 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |