Պուտինը հաջողություն է մաղթել ՀՀ-ին ԵԱՏՄ–ում նախագահության գործում![]() 26 դեկտեմբերի 2023 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ–ում նախագահության գործում՝ հավելելով, որ ՌԴ–ն պատրաստ է օգնել։ «Հունվարի 1–ից Ռուսաստանը ԵԱՏՄ–ում նախագահությունը փոխանցում է Հայաստանին։ Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին և բարեկամներին։ Անշուշտ, մենք անհրաժեշտ աջակցությունը ցույց կտանք նրանց»,–ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինը պատմել է նաև 2023–ին ԵԱՏՄ երկրներում գրանցված տնտեսական աճի մասին՝ նշելով, որ ամենամեծ 9 տոկոս աճը գրանցվել է Հայաստանում։ «Մենք գոհունակությամբ ենք նշում, որ այս տարի միավորման բոլոր երկրներում արձանագրվել է կայուն տնտեսական աճ։ Ռուսաստանում առաջին երեք եռամսյակներում ՀՆԱ-ն աճել է 3%-ով, իսկ տարեվերջին սպասվում է 3․5% աճ։ Հայաստանի ՀՆԱ–ն 9 ամսում աճել է 9%–ով, Ղազախստանում՝ գրեթե 5%–ով, Ղրղզստանում՝ ավելի քան 4%–ով, Բելառուսում՝ 3․5%.»,-ասել է Պուտինը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |