«Ազգային առաջընթացն» առաջարկում է կարմի գծերի վճարները թանկացնելուց առաջ այլընտրանք ներկայացնել![]() 26 դեկտեմբերի 2023 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Ազգային առաջընթաց» խմբակցությունը բոյկոտում է ավագանու նիստի օրակարգում ընդգրկված տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է՝ ցանկանում են, որ ավտոկայանատեղիների վճարները թանկացնելուց առաջ քաղաքացիներին այլընտրանքներ ներկայացվեն, որպեսզի վերջիններս հասկանան, թե ինչպես են տեղաշարժվելու Երևանի կենտրոնում կամ ինչպես են ծայրամասից քաղաքի կենտրոնում աշխատավայր հասնելու, հայտնում է Արմենպրեսը։ «Եթե դու չես առաջարկում այդ այլընտրանքը, դու չունես զարգացած տրանսպորտային համակարգ, դու այսօր ունես խնդիր նաև մետրոպոլիտենում, որը վերազինման կարիք ունի և աշխատում է իր ունեցած ռեսուրսի կեսով, եթե դու չես զարգացրել այլընտրանքային տրանսպորտային միջոցները՝ հեծանիվներ և այլն, ինչը արվել է այն քաղաքներում, որտեղ կենտրոնում շատ բարձր գներ են սահմանել ավտոկայանատեղիների համար, ինչպե՞ս ես նման որոշում կայացնում: Մենք այս քայլերը չենք անում և միանգամից թանկացնում ենք գները»,-ասել է նա: Նա ընդգծել է՝ սկզբից պետք է արվեն այն քայլերը, որոնք կապահովեն քաղաքացիների հարմարավետությունը և տեղաշարժը, հետո նոր վճարները բարձրացվեն: Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի մեկնարկին «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը վերաբերվող նախագիծը, սակայն քաղաքապետը մերժեց այդ առաջարկը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |