ԵԱՏՄ 22 փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ մինչև 2045-ը միության զարգացման հռչակագիրը![]() 26 դեկտեմբերի 2023 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում 22 համատեղ փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ մինչև 2045 թվականը ԵԱՏՄ զարգացման հռչակագիրը։ Հավանություն է տրվել նաև համապատասխան միջոցառումների իրականացման ծրագրի մասին կարգարդրությանը, գրում է ՏԱՍՍ–ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում ընդգծել է, որ Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնվել են հաստատել հռչակագիրը: Նա նշել է, որ հռչակագիրը ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որտեղ նախատեսված են առանցքային ճյուղերում համատեղ ջանքերի մեծացման քայլերը և սահմանված են փոխգործակցության լրացուցիչ ոլորտները, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։ Հաստատել են նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրում փոփոխությունները, 2024 թվականին ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, միության երկրների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները և այլ փաստաթղթեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |