Երևանի քաղաքապետը կունենա 7 խորհրդական, 15 խորհրդատու, 5 տեղակալ և 4 օգնական![]() 26 դեկտեմբերի 2023 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու 2023–ի վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը քաղաքապետի խորհրդականներին, խորհրդատուներին, օգնականներին, մամուլի քարտուղարին և այլ աշխատակիցներին առնչվող օրենքի նախագիծն էր։ Համաձայն ընդունված օրինագծի` Երևանի քաղաքապետը կունենա 7 խորհրդական, աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման 15 խորհրդատու, 5 տեղակալ, 4 օգնական և այլն։ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հեգնանքով է արձագանքել նախագծին, հայտնում է Sputnik Արմենիան։ «Քի՞չ չէ 15 խորհրդատուն, գուցե 25 լինի»,– ասել է ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։ Մեկ ուրիշն էլ տեղից մեկնաբանել է, թե կարող է 75 էլ լինել։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը շեշտել է, որ քաղաքապետարանում աշխատողներն այնքան շատ են, որ բոլորը նորմալ աշխատեն, ապա Ավինյանը կարող է գործի չգնալ։ Նա նաև ընդգծել է, որ աշխատավարձերի չափերն էլ իր համար առնվազն տարակուսելի են քաղաքապետի խորհրդականները ստանում են 629 000 դրամ, քաղաքապետի օգնականները 544,000 դրամ, տեղակալները` 952,000 դրամ և այլն։ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է Երևանի քաղաքապետն օգնականներ ու խորհրդականներ ունի, ոչ թե անձամբ ինքը։ Նախագծի զեկուցողը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Միլենա Այդինյանը, շեշտել է, թեքաղաքապետարանում շատ վարչություններ կան, և այդ քանակությամբ խորհրդատուներ ունենալը նորմալ է, միջազգային ստանդարտներին համապատասխան։ «Սա նորարար և արդի մոտեցում է, նեղ մասնագետներ են ներգրավվում աշխատանքներին։ Նրանք կետային աշխատանք կիրականացնեն ու համայնքի արդյունավետությունը կբարձրացնեն։ Ես անձամբ շատ եմ ուսումնասիրել ու համարում եմ, որ հաշվի առնելով մեր կատարած աշխատանքները` 15 խորհրդատուն շատ նորմալ թիվ է»,– նշել է Այդինյանը։ Երիցյանն արձագանքելով զեկուցողին` ասաց, որ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի թիմի գիտելիքները, փորձառությունն ու մասնագիտական որակը, ապա 15 խորհրդատուն անգամ քիչ է, պետք է 150 խորհրդատու լինի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |