Փաշինյանն ու Պուտինը զրուցել են «Պավլովսկ» արգելոց այցի ժամանակ

Փաշինյանն ու Պուտինը զրուցել են «Պավլովսկ» արգելոց այցի ժամանակ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Սանկտ Պետերբուրգի «Պավլովսկ» արգելոց–պալատում այցի ժամանակ։

Այցի վերաբերյալ տեսանյութում երևում է, թե ինչպես են Փաշինյանն ու Պուտինը զրուցում՝ ԱՊՀ մյուս երկրների առաջնորդներից մի փոքր ավելի հեռու կանգնած, գրում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտին–Փաշինյան լիարժեք հանդիպում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում նախատեսված չէ, սակայն «ընթացքում շփվելու հիանալի հնարավորություն կա»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---