Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք են սեղմել ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ

Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք են սեղմել ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց ձեռք են սեղմել Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

Սա նրանց առաջին հանդիպումն էր Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 19–ի ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո։

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ԱՊՀ երկրների ղեկավարների համար շրջայց է կազմակերպվել Պետերբուգի պալատներով և արգելոց–թանգարաններով։ Ալիևը միացել է «Ցարսկոե սելո»–ում էքսկուրսիայի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մտնելով դահլիճ՝ Ալիևը ողջունել է Պուտինին, հետո սեղմել բոլոր ներկաների, այդ թվում Փաշինյանի, ձեռքը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---