Ամերիկայի Հայկական Համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը 5 մայիսի 2009 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) արեւմտյան տարածաշրջանի տնօրեն Եղիշ Քեշիշյանը ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի Սենատում, որտեղ ընդգծել է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԱՀՀ-ից:Ելույթի ընթացքում Քեշիշյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը ճանաչվել է ԱՄՆ 43 նահանգների եւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: «Թուրքիայի մռայլ պատմության հետ համաձայնության գալու փոխարեն այդ երկրի ներկայիս ղեկավարությունը խոշոր գումարներ է վճարում լոբբիստական կազմակերպություններին, որպեսզի թույլ չտա Հայոց ցեղասպանության մասին քննարկումները ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսում, այլեւ Ամերիկայի ակադեմիական շրջանակներում»,- հայտնել է Եղիշ Քեշիշյանը: Նրանից հետո ելույթ ունեցած Կալիֆոռնիայից սենատորներն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Հաճելի է գիտակցել, որ Կալիֆոռնիա նահանգն ընկալումով է վերաբերվում ԱՄՆ մեկուկես հայերի խնդիրներին: Որպես Կալիֆոռնիա նահանգի սենատոր` ես արտոնություն ունեմ բարձրացնելու այդ հարցերը, այդ թվում` Հայոց ցեղասպանության հարցը: Մոտակա տարիներին ես կաշխատեմ այդ ուղղությամբ»,- հայտնել է Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ջո Սիմիտիանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |