Ադրբեջանը նոտա է հղել Փարիզին, «անցանկալի անձ» հայտարարել 2 դիվանագետի26 դեկտեմբերի 2023 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26–ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակից Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»՝ «իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի» և Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային «հակասող գործունեության համար», հայտնում է APA-ն։ Պահանջվել է, որ վերանշյալ դիվանագետները լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատանը նստավայր է հայտնաբերվել, որը, իբր, հետախուզական գործողություններ է իրականացրել։ Մինչ այդ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են երկրի տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար աշխատող լրագրողների։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |