Հունվարի 1-ից ՀՀ անձնագրերում ելքի կնիքի պահանջը հանվում է

Հունվարի 1-ից ՀՀ անձնագրերում ելքի կնիքի պահանջը հանվում է

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն անձնագրում ելքի կնիք (անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում) կատարելու վերաբերյալ պահանջից։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2023 թ. սեպտեմբերի 22-ի նիստում։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 1-ից, հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ սահմանը հատող անձանց համար կարգավորումը դեռ գործում է, և կնիքի առկայությունը անձնագրում պարտադիր է։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ձևավորվել է ՆԳՆ կազմում ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով։ Նշվում է, որ սա թերևս, միգրացիայի կառավարման ոլորտում ամենախորքային բարեփոխումն է, որը միտված է միգրացիոն գործընթացների կենտրոնացված կառավարմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---