Նախարար․ Արցախում մնացած մշակութային ժառանգությունը գույքագրվել է, ամբողջական տվյալների բազա կա![]() 27 դեկտեմբերի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսում հայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ ԿԳՄՍ նախարարությունն ինտենսիվ աշխատում է։ Անդրեասյանը հայտնել է, որ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա, հայտնում է Panorama.am-ը։ «ԱԳՆ գործընկերների հետ մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու ԼՂ տարածքում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության հարցը»,- նշել է նա։ Նախարարը հավելել է, որ գույքագրվում են նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցվում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: «Նաև էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում այդ ամենը»,- ասել է նախարարը։ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ պլանավորել են ցուցահանդեսներ, համաժողովներ և Հայաստանում, և արտերկրում, բոլոր համապատասխան հարթակներում։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Ընթերցեք նաև․Monument Watch. Հադրութի պատմական հայկական ինքնության օտարումը և նոր՝ «ադրբեջանական ինքնության» ստեղծումը ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |