«Արդարություն և Վերադարձ» ՀԿ է հիմնադրվում![]() 27 դեկտեմբերի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայտարարելով «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության հիմնադրման մասին։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որը նորաստեղծ ՀԿ-ի համահիմնադիրներից է, ասել է, որ կազմակերպության գործունեության առարկան հայրենսիրական, ազգասիրական, բարեգործական ծրագրերի իրականացումն է լինելու Հայաստանում և Սփյուռքում։ Նա նշել է՝ «ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն բան գին ունի, բայց արժեքները փոխվել են», հայտնում է Aysor.am-ը։ «Մենք մեր պատմական հայրենիք դեռ վերադառնալու ենք, դրանք զուտ հույսեր չեն, և պետք է մշակույթը, կապիտալը պահպանել։ Պետք է նաև պահպանել ու ուժեղացնել Արցախի ինքորոշման իրավունքի և սուբյեկտայնության հատկանիշները, արցախահայության՝ հայրենի հողում անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և մյուս իրավունքները։ Սա մեր հասարակության անելիքն է և պետք է տեր լինենք այն ամենին, որ հայ ժողովրդի արյան գնով կարողացել ենք վերադարձնել ու հիմա արյան գնով նորից կորցրել ենք»,-ասել է նա։ Մետաքսե Հակոբյանը նաև նշել է, որ կարևորում է իրենց մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում։ «Մենք պետք է ունենաք ազգային գաղափարախոսությամբ շարժվող շատ կազմակերպություններ, որպեսզի կարողանանք ներկայանալ աշխարհին մեր դեմքով և կուլ չգնանք, ինչպես մեծ աշխարհը փորձում է կուլ տալ փոքր երկրներին»,-ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |