Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների27 դեկտեմբերի 2023 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ամեն տարի, Իդրամի և IDBank-ի թիմերը նվերներ են պատրաստում և «գաղտնի ձմեռ պապ» դառնում դրա կարիքն ունեցող երեխաների համար։ Այս տարի երկու ընկերությունները որոշում են կայացրել նվերներ հանձնել այն երեխաներին, ում ընտանիքներում արցախյան ցավալի իրադարձությունների արդյունքում զոհեր էին գրանցվել։ Մոտ 300 երեխայի համար IDBank–ի և Իդրամի աշխատակիցները պատրաստել են անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։ Դեկտեմբերի 25-ին տիկնիկային թատրոնի ամբողջ դահլիճում երկու ընկերությունների հրավերով արցախցի այս 300 երեխաներն էին․ նրանցից շատերն առաջին անգամ էին թատրոնում, ոմանք առաջին անգամ էին ուրախ միջոցառման մասնակցում սեպտեմբերյան դեպքերից հետո։
«Սանտայի նվերները» ներկայացումը նրանք մեծ խանդավառությամբ են դիտել, իսկ հետո նրանց են հանձնվել այդքան սպասված նվերները՝ փայլող աչքեր, մեծ ոգևորություն ու հավատ, որ վաղվա օրն անկասկած պիտի ավելի լավը լինի։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |