Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցվել է

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցվել է

PanARMENIAN.Net - Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ոչ արդարացնող հիմքով։ Որոշումը դեկտեմբերի 27–ին հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հայտնում է Panorama.am-ը։

Քոչարյանը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Այս գործով դեռևս մայիսին լրացել է վաղեմության ժամկետը, և նախորդ նիստին Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ընդգծել է, որ ստիպված են եղել գործն այս ձևով փակել, գրում է Panorama.am-ը։

«Պետությունը դատական համակարգի միջոցով մեզ այլ ելք չէր թողնում, որպեսզի պարոն Քոչարյանը զբաղվի որոշակի առողջական հարցերով։ Սա միակ տարբերակն էր։ Մենք այս լուծմանն այդքան էլ կողմ չէինք, քանի որ մայիս ամսից սկսած այդպիսի իրավունք ունեինք, բայց նման գործողության չէինք դիմում՝ հույս ունենալով, որ դատարանում կհաստատվի մեր անմեղությունը։ Որոշակի իրավիճակային փոփոխության պատճառով, երբ դատարանը մեր առջև պայման դրեց՝ կա՛մ զբաղվել Ձեր առողջությամբ, կա՛մ այս գործի վարույթն ավարտել, մենք ընտրեցինք մեր առողջությամբ զբաղվելը»,- պարզապանել է փաստաբանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է․ «Պարոն Քոչարյանի դիրքորոշումն այս գործով բացառապես կապված է եղել այն հանգամանքի հետ, որ այլընտրանք չի եղել՝ իր առողջությամբ զբաղվելու համար»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---