Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար

Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար

PanARMENIAN.Net - Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։

Ակբա բանկի թիմը տոնական միջոցառում կազմակերպելու փոխարեն համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ ձեռք մեկնել երեխաներին, որոնք դժվարության մեջ են։

Բանկի առաջին ծրագիրն ուղղված է երեխաների առողջությանը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Ակբայից ստացած աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի երեխայի համար ձեռք կբերի հրատապ բուժման համար անհրաժեշտ ամբողջ դեղորայքը։

Երկրորդ ծրագրով Ակբան աջակցում է City of Smile բարեգործական հիմնադրամին. բանկի աջակցությամբ քաղցկեղ ունեցող 2 փոքրիկ կստանա ամբողջական բուժում։

Երրորդ ծրագիրն ուղղված է կրթությանը՝ «Թումոն Արցախի պատանիների» համար։ Բանկը կաջակցի, որ 12-18 տարեկան արցախցի պատանիները Թումոյի օգնությամբ իրենց ներուժը բացահայտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Չորրորդ ծրագրով Ակբան արցախցի փոքրիկներին նվիրում է Ամանորի հեքիաթ. Հայաստանի երգի պետական թատրոնի Ամանորի տոնական մյուզիքլին կայցելի շուրջ 1500 երեխա։

Ակբա բանկի յուրաքանչյուր աշխատակից մասնակից է այս նախաձեռնություններին՝ հույսով, որ երեխաները կունենան փոքրիկ տոն, ոգեշնչում և հավատ, որ ամեն բան լավ է լինելու։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---