Տիգրան Քոթանջյանը Դուբայի 11-րդ բաց առաջնության հաղթողն է

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը փայլուն ելույթ ունեցան Դուբայի շախմատի 11-րդ «Dubai Open» բաց առաջնությունում, որտեղ խաղարկվում էր շեյխ Ռաշիդ Բին Համդան Ալ Մահդումի գավաթը: Քոթանջյանը, Անաստասյանն ու Դմիտրի Բոչարովը հավաքեցին 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը նվաճեց Տիգրան Քոթանջյանը: Աշոտ Անաստասյանը երրորդն է:



Վերջին փուլում Քոթանջյանը ոչ ոքի խաղաց ռուս գրոսմայստեր Պավել Մալետինի հետ, իսկ Անաստասյանը սպիտակներով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Արուն Փրասադին:



Վերջին փուլում հաղթանակներ տարան նաեւ Հրանտ Մելքումյանն ու Վարդան Խոջայանը, որոնք առավելության հասան հնդիկ Սրինատ Նարայանի ու իրանցի Սամեր Մեհդիի հանդեպ: Իսկ Սուրեն Պողոսյանն ու Աղասի Ինանցը խաղաղ դաշն կնքեցին իրենց մրցակիցների հետ:



Վերջնական դասավորությունը`



1. Տիգրան Քոթանջյան-7 միավոր

3.Աշոտ Անաստասյան-7 միավոր

17.Հրանտ Մելքումյան-6 միավոր

28.Սուրեն Պողոսյան-5,5 միավոր

71. Վարդան Խոջայան-4,5 միավոր

73.Աղասի Ինանց-4,5 միավոր



Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 45 000 դոլար է, որոնցից 6 000-ը 1-ին տեղի համար է, 5 000-ը 2-րդ տեղի, եւ 4 000-ը` 3-րդ տեղի համար:



Մրցաշարն անցնում է շվեյցարական համակարգով` 9 փուլով: Ժամանակի հսկողությունը` 1 ժամ 30 րոպե է մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումով ամեն քայլի համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---