Բաքվի վերաքննիչը քննել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի վերաքննիչը քննել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

PanARMENIAN.Net - Բաքվի վերաքննիչ դատարանը հունվարի 7–ին քննել է Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի բողոքարկման դիմումը դատարանի որոշման դեմ:

Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի որշամանը, որը նրան 15 տարվա ազատազրկման է դատապարտել, և պահանջել է արդարացնել նրան։

Խաչատրյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Մեղադրող կողմն ու «տուժող» ճանաչված Մուրադ Հուսեյնովը խնդրել են դատարանին չբավարարել բողոքարկման դիմումը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 15-ին։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանn առևանգվել էր 2023-I հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---