«Արմավիան» 4 տոկոս զեղչ է հայտարարել ընկերության կայքի միջոցով ձեռքբերված բոլոր ավիատոմսերի վերաբերյալ 5 մայիսի 2009 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը 4 տոկոս զեղչ է հայտարարում բոլոր ուղղություններով «Արմավիայի» պաշտոնական կայքի մջոցով ձեռքբերված բոլոր ավիատոմսերի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել են ավիաընկերության մամլո ծառայությունից:Համաձայն հաղորդագրության, «Արմավիայի» պաշտոնական կայքի միջոցով ձեռքբերված ավիատոմսերով մեկնող ավիաընկերության յուրաքանչյուր 15000-րդ ուղեւորին հաճելի անակնկալ է սպասվում: «Արմավիա» ավիաընկերությունն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ( IATA) անդամ է: «Արմավիա» ավիաընկերությունն ամսական կատարում է շուրջ 250 չվերթ` ԱՊՀ, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ ավելի քան 30 ուղղությամբ: 2008 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է գրեթե 647000 ուղեւոր: Ընկերությունն ունի Ա-319 (3), Ա-320 (2), Իլ-86, Տու-134 տիպի օդանավեր: «Արմավիան» կլինի առաջին ավիաընկերությունը, որը ձեռք է բերում Սուխոյ Superjet S-100 նոր ինքնաթիռը, որը կհամալրի օդանավերի շարժակազմը մինչեւ 2009 թվականի վերջը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |