Երեւանում մեկնարկում է «Լեզվակրթական քաղաքականության ուղղությունը» ծրագիրը 5 մայիսի 2009 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի են ունեցել «Լեզվակրթական քաղաքականության ուղղությունը» ծրագրի քննարկումները:Ծրագիրը նպաստում է ազգային ինքնատիպության ու մշակույթի բազմազանության, փոխըմբռնման ու հանդուրժողականության նկատմամբ հարգանքի մեծացմանը` միջազգային շփման միջոցով, Եվրոպայի մշակութային կյանքի հարստության եւ բազմազանության պահպանմանն ու զարգացմանը, Եվրամիության լեզվակրթական հիմքերի զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանում դրանց իրականացմանը` ազգերի, տարածաշրջանների կամ ազգային փոքրամասնությունների լեզուների փոխադարձ խոր իմացության միջոցով: Միջոցառմանը ներկա են եղել ԵՊԼՀ ռեկտորը, ծրագրի ազգային համակարգող, պրոֆեսոր-խորհրդական Սուրեն Զոլյանը, Եվրամիության փորձագետ ներկայացուցիչները` Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օրխիդսկու» անվան Համալսարանի Եվրոպագիտության դեպարտամենտի դոցենտ Մարիա Ստոիչեւան, Եվրախորհրդի լեզվաքաղաքական բաժնի պետ Յոհաննա Պանտիերը, «Նոր Սորբոնա» համալսարանի պրոֆեսոր Ժան Կլոդ Բեակոն, ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության ներկայացուցիչները: Ծրագրի նպատակը Եվրամիության փորձագետ-ներկայացուցիչների ազգային զեկույցի հիման վրա մշակված փորձագիտական զեկույցի քննարկումն է` Հայաստանի լեզվակրթական ոլորտի հետ կապված բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |