Ադրբեջանը «ընտրական հանձնաժողովներ» է ձևավորել Լեռնային Ղարաբաղում![]() 8 հունվարի 2024 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը «ընտրական հանձնաժողովներ» է ձևավորել Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։ Ըստ նրա, այնտեղ բացված ընտրատեղամասերը կարող են «օրինակ ծառայել մյուս շրջանների համար»,գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այդ ընտրատեղամասերը հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով։ Աշխատանքներն այնտեղ արդեն գործնականում ավարտված են։ Այնտեղ կատարված աշխատանքը կարող է օրինակ ծառայել այլ շրջանների ընտրատեղամասերի համար»,–ասել է նա։ Փետրվարի 7–ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված: Նախագահն ընտրվում է 7 տարով։ Հերթական ընտրությունները պետք է կայանային 2025–ին։ Իլհամ Ալիևն արդեն մոտ 20 տարի է զբաղեցնում է այդ պաշտոնը։ Մինչ այդ երկրի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |