Ավինյան․ Համալսարանի դիմացի թենիսի կորտերում ես էլ եմ պարապել, բայց դրանք պետք է հանվեն

Ավինյան․ Համալսարանի դիմացի թենիսի կորտերում ես էլ եմ պարապել, բայց դրանք պետք է հանվեն

PanARMENIAN.Net - Երևանի «Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով:

Խոսքը Երևանի պետական համալսարանի դիմացի հատվածի մասին է, որտեղ կան տարբեր կառույցներ, այդ թվում՝ թենիսի կորտեր։

Անդրադառնալով հարցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ համալսարանի դիմացի թենիսի կորտերում ինքն էլ պարապել, բայց դրանք պետք է հանվեն, քանի որ դա հակասում է օղակաձև զբոսայգու տրամաբանությանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Բոլոր այն հատվածները, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք երևանցիներին»,- նշել է քաղաքապետը:

Նախատեսվում է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---