Հովիկ Աբրահամյանն այսօր կընդունի ԵԽԽՎ զեկուցող Ջոն Գրինվեյին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ զեկուցող, Եվրոպայի Խորհրդի միգրացիայի, փախստականների ու ազգաբնակչության խորհրդարանական ասոցիացիայի անդամ Ջոն Գրինվեյը մայիսի 5-8 կայցելի տարածաշրջանի երկրներ: Այժմ նա գտնվում է Երեւանում, մայիսի 6-ին կմեկնի Ադրբեջան, որից հետո կուղեւորվի Վրաստան:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը հաղորդել է, որ Ջ.Գրինվեյը զեկույց է պատրաստում Եվրոպայում տեւականորեն տեղահանվածների իրավունքների մասին:



ԵԽԽՎ զեկուցողն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանում: Ինչպես հաղորդել է Ն.Պետրոսյանը, Ջ.Գրինվեյը հանդիպել է փախստականների եւ ներքին տեղահանված անձանց հարցերով զբաղվող ՈԿԿ-ի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ հանդիպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանի հետ, միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանի հետ եւ մտադիր է այցելել Նորքում գտնվող փախստականների հանրակացարան: Նախատեսվում է նաեւ հանդիպում օմբուդսմենի խորհրդական Գենյա Պետրոսյանի հետ»,-հաղորդել է ԱԺ խոսնակի մամլո քարտուղարը:



Երեկոյան Ջոն Գրինվեյը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---