Փոխնախարար․ Աշխարհի խոշորագույն ընկերություններից 3–ը մուտք կգործի ՀՀ շուկա 9 հունվարի 2024 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը հայտարարել է, որ աշխարհի խոշորագույն ընկերություններից երեքը, նախատեսվում է, որ ներկայացուցչություն կբացեն Հայաստանում: «2024 թվականին պետք է իրականացնենք 21 միջոցառում, որի արդյունքում ներդրումային և գործարար միջավայրը պետք է զարգանան»,-ասել է Իսպիրյանը, հայտնում է Արմենպրեսը։ Փոխնախարարը ուշադրություն հրավիրեց 3 մեծ կետերի վրա՝ հուսալով, որ շուտով կիրականացվեն: «Մեկը աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 3-ի՝ Հայաստանում ներկայացուցչության բացումն է: Երկրորդը՝ աշխարհի 30 խոշորագույն լավագույն բրենդների համապատասխան ցուցակներից նույնպես Հայաստան մուտք գործելն է»,-ասել է փոխնախարարը: Հաջորդ ծրագիրը, որն Իսպիրյանն առանձնացրել է, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրն է: Կառավարությունը թիրախ է դրել մինչև 2026 թվականը ՀՀ տնտեսական բարդության ցուցիչը դարձնել առնվազն 01: Բոլոր այն արտադրողները, որոնք կարտադրեն 02 և ավելի բարձր բարդություն ունեցող ապրանքներ և կիրականացնեն առնվազն 1 մլրդ դրամ կապիտալ ներդրում, կարող են դիմել և ստանալ մինչև 35 տոկոս փոխհատուցում: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը։ Այդ մասին նա ասել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |