Քերոբյանը հուսով է՝ աղքատությունն էապես կկրճատվի 9 հունվարի 2024 - 15:03 AMT PanARMENIAN.Net - 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ 2024–ին կունենանք աղքատության էական կրճատում։ Նա հիշեցրել է, որ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։ «2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում, մեր միջազգային գործընկերները զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի, բայց կառավարության կանխարգելող կամ առաջանցիկ միջոցառումների շնորհիվ աղքատության ցուցանիշը ոչ միայն չաճեց, այլև փոքր-ինչ նվազեց՝ 26․5 տոկոսից մինչև 24․8 տոկոս»,- ասել է Քերոբյանը։ Նա հայտնել է նաև, որ 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11․7 տոկոս՝ 2020թ․ վերջի 18․2 տոկոսի համեմատ։ Նրա խոսքով` կառավարության գլխավոր թիրախներից է 1 մարդու 1 ժամվա ստեղծած ՀՆԱ-ն 2026 թվականին հասցնել 1 ժամվա համար 12 դոլարի։ 2023 թվականին այս ցուցանիշը եղել է 9․6 դոլար։ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8280 դոլար։ Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |