Ադրբեջանի ԿԸՀ–ն նախագահության թեկնածուներից 10–ին չի գրանցել 9 հունվարի 2024 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԿԸՀ–ն նախագահության թեկնածուներից 10–ին չի գրանցել՝ նրանք ժամանակին չեն ներկայացրել փաստաթղթերը։ Այսպիսով փետրվարի 7–ին նշանակված նախագահի ընտրություններին կմասնակցի 7 թեկնածու, հայտնում է Haqqin.az-ը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանը «ընտրական հանձնաժողովներ» է ձևավորել Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Փետրվարի 7–ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված: Նախագահն ընտրվում է 7 տարով։ Հերթական ընտրությունները պետք է կայանային 2025–ին։ Իլհամ Ալիևն արդեն մոտ 20 տարի է զբաղեցնում է այդ պաշտոնը։ Մինչ այդ երկրի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |