«ՀայՌուսգազարդի» վճարած հարկերի նվազումը պայմանավորված է նաեւ իրացված գազի ծավալների կրճատմամբ

PanARMENIAN.Net - 2009թ. առաջին եռամսյակում 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի եւ ընկերության դուստր ՍՊԸ-ների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ ներկրված եւ իրացված բնական գազի ծավալների զգալի նվազմամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ բնական գազի ներկրման նվազման պատճառը համեմատաբար մեղմ ձմեռն էր, պետբյուջե ընկերության կատարած վճարումների ընդհանուր չափսերի նվազումն այդպես է մեկնաբանել «ՀայՌուսագազարդ» ՓԲԸ Ֆինանսական վարչությունը:



Բացի այդ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ ընկերության դուստր ՍՊԸ-ների կողմից 2009թ. առաջին եռամսյակում ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների դիմաց գործընկեր կազմակերպություններին վճարված ԱԱՀ-ի գումարը կազմել է 1,7 մլրդ դրամ, որքանով էլ նվազել է փաստացի վճարումը ՀՀ պետական բյուջե:



2009թ. հունվարի 1-ի դրությամբ բոլոր հարկատեսակների գծով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ունեցել է նաեւ գերավճար:



Հայաստանի կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության հաղորդած տվյալների համաձայն, 2009-ի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալներով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 3.4 մլրդ դրամի հարկեր է վճարել պետբյուջե: Առաջին 300 խոշորագույն հարկատու ընկերությունների շարքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն երկրորդ խոշոր հարկատուն է:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---